Սևանա լճի ջրի նմուշառումների և հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են
Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ, արդյունքները մտահոգիչ են:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:
Նշվում է, որ մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով: Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է փոքր Սևանի 30 մ խորության շերտում):
Ջրի ջերմաստիճանը փոքր Սևանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ մեծ Սևանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
Կարծիքներ