«Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումներ Լոռու մարզում. փորձարկվելու են շչակները

«Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումներ Լոռու մարզում. փորձարկվելու են շչակները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, Մեծ Պարնի համայնքում, իսկ փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, Մեծավան համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառումներ:

Այդ ընթացքում փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում