ԱԺ նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկը կմնա կալանավորված

ԱԺ նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկը կմնա կալանավորված

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանի նկատմաբ որպես խափանամն միջոց ընտրված կալանավորումը մնաց անփոփոխ:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը:

Որոշումն այսօր հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ երեկ դատարանը քննեց Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը:

Լեւոն Սարգսյանը հիշեցնենք մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու եւ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան: Արմեն Ավետիսյանն այս գործով որպես տուժող հարցաքննվել է:

Դատախազի ներկայացրած հիմքերի եւ դրա հակափաստարկների վերաբերյալ մանրամասները՝ այս հղումով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում