Այդ «մետաղի ջարդոնը» մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց թանկարժեք զենքի «վախճանի» պատճառ դարձավ. Պապոյանն անդրադարձել է տարածվող ստերին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձել է այնստերին, որոնք ավելի քան երկու տարի է տարածվում են որոշ շրջանակների կողմից:
«Իհարկե, այդ ստերի շարքը շատ է, բայց դրանցից մի քանիսին կփորձեմ անդրադառնալ: Քիչ առաջ էլ տեսա, որ ստահոդ տեղեկություն է տարածվել: Անընդհատ դիվանագիտության կորպուսում պարտությունների մասին են խոսում, սակայն այս ամենի պատասխանը եղավ այն, ինչ եղավ երեկ»,-ասաց Պապոյանը:
Նա ընդգծեց, որ եթե Հայաստանը դիվանագիտական կորպուսում պարտություն կրեր, ապա հակառակորդի արտաքին գերատեսչության ղեկավարը հրաժարական չէր ներկայացնի, նախագահն էլ դրա հետ կապված հրապարակային դժգոհություն չէր հայտնի:
«Մի երիտասարդ տղա կա որը փոխուստի մեջ է գտնվում հայրենի իրավապահներից ու մեզ մեղադրում էր բազմամիլիոնանոց ծախսեր անելու և «Օսա ակա» տեսակի զենք գնելու համար, որը նա համարում էր մետաղի ջարդոն: Այդ մետաղի ջարդոնը մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց թանկարժեք զենքի «վախճանի» պատճառ դարձավ»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով լուրերին, թե իշխանությունները եկել են հողեր հանձնելու համար, Պապոյանն ասաց. «Բոլորիս ակնհայտ է ինչ է տեղի ունենում այս օրերին, սրա մասին խոսք չկա»:
Կարծիքներ