Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում