Երեկույթն ավարտվել է կորոնավիրուսով զանգվածային վարակով. Reuters
Առնվազն 90 մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով Պորտուգալիայում անցկացված երեկույթից հետո, որին մասնակցել է նախապես ծրագրված յոթ և թույլատրելի 20 հյուրից ավելի մարդ:
Տոնակատարությունն անցկացվել է մարզական ակումբում: Չնայած սենյակը վարձակալվել էր յոթ հոգու համար, երեկույթին մասնակցել է 100-ից ավելի հյուր, և ակումբի ղեկավարությունը ստիպված է եղել զանգահարել ոստիկանություն:
Վարակի տարածման սկզբից Պորտուգալիայում հայտնաբերվել է ավելի քան 39 հազար դեպք, մահացել է 1,530 հիվանդ: Մինչև մայիսի 2-ը երկրում արտակարգ դրություն էր: Իշխանությունները սկսեցին մեղմել սահմանափակումները մայիսի 4-ից:
Կարծիքներ