Արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների համար պետք է Հայաստանում աշխատատեղեր ստեղծենք. Փաշինյան
Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում վարչապետը, պատասխանելով հարցին, թե երբ հնարավոր կլինի կանոնավոր ուղևորահոսքերը վերականգնել ԵԱՏՄ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հետ, ասաց, որ դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում տիրող համաճարակային իրավիճակից:
«Մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան և ոչ թե մեկնեն: Ամեն դեպքում, կապիտալ ծրագրերով խոստացել ենք, որ 100 նոր նախագիծ պետք է ներկայացնենք: Կապիտալ շինարարության ոլորտում դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում»,- հայտնեց վարչապետը և ընդգծեց՝ հուսով է, որ այն արդյունավետ կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել:
Կարծիքներ