Մբապեն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախը, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն, ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային թիրախը կդառնա, եթե Կատարի շեյխ Ջասիմ բին Համադ Ալ Թանին ձեռք բերի ակումբը։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ սեփականատերերը, բացի Մբապեից, հետաքրքրված են կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգային («Ռեալ») և Քինգսլի Կոմանին («Բավարիա») հրավիրելու հարցում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Կարծիքներ