Կալմարի երիտասարդ ֆուտբոլիստը կանխել է հարբած տղամարդու ինքնասպանության փորձը
Շվեդական «Կալմարի» 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքս Մորտենսենը կանխել է հարբած տղամարդու ինքնասպանության փորձը, տեղեկացնում է Dagens Kalmar-ը:
Նա հեծանիվ վարելիս նկատել է, որ մի տղամարդ պատրաստվում է նետվել կամրջից: Մորտենսենը մոտեցել է հարբած տղամարդուն և զրուցել նրա հետ:
Տղամարդն ասել է, որ այլևս չի ցանկանում ապրել և փորձել է ինքնասպանություն գործել:
18-ամյա ֆուտբոլիստը բռնել է նրա ոտքից և օգնություն կանչել, ինչին արձագանքել է անցորդ կանանցից մեկը:
Րոպեներ անց ժամանած փրկարարները կարողացել են փրկել հուսահատ տղամարդու կյանքը:
Կարծիքներ