Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ սենատորներին՝ Բայդենին ուղղված հակաթուրքական նամակի համար

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ սենատորներին՝ Բայդենին ուղղված հակաթուրքական նամակի համար

Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խումբը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված 54 ամերիկացի սենատորների հակաթուրքական կոչին՝ գրում է anadolu-ն:

Հայտարարության մեջ գրված է, որ սենատորների նամակը պարունակում է անհիմն և անպատասխանատու մեղադրանքներ Թուրքիային, որոնք հակասում են Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության ու ՆԱՏՕ-ի դաշնակցային ոգուն:

Փաստաթղթում նշվում է, որ «Նրանք, ովքեր ԱՄՆ Կոնգրես ներխուժած ամերիկացիներին անվանում են «ահաբեկիչներ», բայց անտեսում են ահաբեկչական կազմակերպության անդամ Ֆեթուլլահ Գյուլենի գործողությունները և 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի խորհրդարանը ռմբակոծած և մարդկանց սպանած անձանց համարում են «մարդու իրավունքների պաշտպաններ», հակասում են իրենց»,- նշվում է փաստաթղթում:

«Ըստ թուրքական կողմի՝ «այս ֆոնին ամերիկացի սենատորները դառնում են գյուլենական ահաբեկիչների քարոզչության խոսափողը, ինչը հարվածում է Վաշինգտոնի այն անկեղծությանը, թե ԱՄՆ-ը կապ չունի Թուրքիայում հեղաշրջման փորձի իրադարձությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում