Հայաստանի շախմատի առաջնություն. տղամարդկանց պայքարում արդեն միանձնյա առաջատար կա

Հայաստանի շախմատի առաջնություն. տղամարդկանց պայքարում արդեն միանձնյա առաջատար կա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները, որոնք մեկնարկել են հունվարի 12-ից:

5-րդ տուրից հետո տղամարդկանց պայքարում արդեն միանձնյա առաջատար կա: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթել է Արթուր Դավթյանին ու 4 միավորով գլխավորել աղյուսակը: 2-րդ և 3-րդ տեղում 3.5-ական միավորով ընթանում են Մանուել Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, որոնք հաղթել են համապատասխանաբար Ռոբերտ Փիլիպոսյանին և Տիգրան Հարությունյանին:

Կանանց մրցաշարում դեռևս միանձնյա առաջատար չի առանձնանում: 4-ական միավորով առաջատարությունը կիսում են Միլենա Գասպարյանն ու Սուսանա Գաբոյանը, որոնք միմյանց հետ ոչ-ոքի են խաղացել:

Հիշեցնենք, որ առաջնության ընթացքում նախատեսված է 9 տուր՝ առանց հանգստյան օրերի: Առաջնությունը կտևի մինչև հունվարի 21-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում