Լե Պենը հանդես է եկել եվրոպական կառուցվածքի զարգացման կոչով
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը հայտարարել է, որ իր նպատակը երկրի՝ Եվրամիությունից դուրս գալը չէ: «Ես չեմ ցանկանում դուրս գալ Եվրոպական միությունից: Դա իմ նպատակը չէ», ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Լե Պենը:
Նա ընդգծել է՝ ցանկանում է, որ եվրոպական կառուցվածքը զարգացում ապրի: «Արդեն մի քանի տարի է՝ խոսում եմ այդ մասին: Այդ մասին բարձրաձայնել եմ եվրոպական վերջին ընտրությունների շրջանում ևս: Մենք ձգտում ենք ազգերի եվրոպական դաշինք ստեղծել»,-նշել է Լե Պենը:
Կարծիքներ