Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Էրդողանի տունը լուսանկարելու համար
Թուրքիայում երկու իսրայելցի ձերբակալվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո: Այդ մասին գրում է The Times Of Israel-ը։
Կենտրոնական Իսրայելից 40-ն անց ամուսնական զույգը մեկնել է Թուրքիա՝ նշելու ծննդյան օրը։ Նրանք երեքշաբթի չեն վերադարձան Իսրայել, ինչպես որ ծրագրել էին և դա չափազանց անհանգստացրել է ընտանիքի անդամներին:
Նրանք հետո պարզել են, որ զույգը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կինը տեսանկարահանել է Էրդողանի տունը՝ հավանաբար չիմանալով, որ դա անօրինական է, և լուսանկարն ուղարկել WhatsApp-ի ընտանեկան խմբին՝ «Այսքան գեղեցիկ տուն է» մակագրությամբ։
Թուրքիայում կալանավորված իսրայելցի ամուսինները դիմել են իրենց երկրի արտգործնախարար Յաիր Լապիդին՝ խնդրելով օգնել երկրից դուրս գալու համար։ Հաղորդվում է, որ զույգը վաղը կներկայանա Թուրքիայի դատարան:
Կարծիքներ