Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Կառավարության որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Գրիգորյանն ազատվեց ՀՀ ՔԿ նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հայկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ