Վրաստանի կին պատգամավորները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը
Ի նշան բողոքի՝ Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորներից շատերը բարձրացել էին խորհրդարանի խոսնակի ամբիոն և հրաժարվում էին հեռանալ նիստերի դահլիճից: Նրանց հայտարարությամբ, միակ հարցը, որ պետք է քննարկի խորհրդարանը, Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի հարցն է:
Կին պատգամավորները մի քանի ժամ զբաղեցրել են ամբիոնը:
Կին պատգամավորներից Անա Ցիտլիձեն գրել է, որ խորհրդարանի դատական կարգադրիչը վիրավորել է իրեն: Տեսանյութը վկայում է, որ կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել: Նրանց դիմել են սեքսիստական և վիրավորական խոսքերով:
Խորհրդարանում պատգամավորների առճակատման, ավելի ուշ նիստի ձախողման պատճառը այն էր, որ իշխանությունները արգելել էին ԶԼՄ-ներին նիստին մասնակցել: Ընդդիմության պատգամավորները պահանջել են լրատվամիջոցների աշխատակիցներին հնարավորություն ընձեռել մասնակցելու խորհրդարանի նիստին: Արդյունքում՝ խորհրդարանի լիագումար նիստը խափանվել է:
Կարծիքներ