Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ. ՄՊՀ

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ, հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

«Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում:

Մասնավորապես, հուլիսին կիլոգրամով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, շաքարավազը վաճառվում է ինչպես կիլոգրամով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:

Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանը ապակողմնորոշող մեկնաբանություններից»,- ասված է ՄՊՀ-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում