Փենսիլվանիայի շոկոլադի ֆաբրիկայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Փենսիլվանիայի շոկոլադի ֆաբրիկայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Փենսիլվանիայի նահանգի  շոկոլադի ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է CBS News պարբերականից:

Կիրակի երեկոյան փրկարարները հայտնել են, որ գտել են ևս երկու հոգու մարմին, որոնք մինչ այդ անհետ կորած էին համարվում: Պայթյունի վայրում փրկարարական գործողությունը տևել է ավելի քան երկու օր:
 

Վեսթ Ռեդինգի «R.M. Palmer» շոկոլադի ֆաբրիկայում պայթյունը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան: Դրան հաջորդել է հրդեհը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10-ը հոսպիտալացվել Է:

Հիվանդանոց տեղափոխվածներից 6-ն արդեն դուրս են գրվել: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: Վեսթ Ռեդինգի շոկոլադի ֆաբրիկայում աշխատում է մոտ 850 մարդ: Այն կառուցվել է 1960-ականների սկզբին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում