Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

Թուրքիայի 81 նահանգում այսօր՝ ժամը 8:00-ից բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Դրանք կաշխատեն տեղական ժամանակով մինչև ժամը 17:00-ն (ՀՀ ժամանակով՝ 18:00):

Ընդհանուր առմամբ, երկրում և արտերկրում տեղադրվել է 191 հազար 884 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահի թեկնածուներին տրված ձայները։

Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։

Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ կան նաև խորհրդարանական ընտրություններ։ Մեջլիսում տեղերի համար պայքարում է 36 կուսակցություն, որոնցից մի քանիսը դաշինքներ են կազմել՝ խորհրդարանում ավելի շատ տեղեր ստանալու հնարավորությունները մեծացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում