ՌԴ-ն տեղյակ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին

ՌԴ-ն տեղյակ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ քննարկվում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին Հայաստանի տարածքով կապող երթուղու ապաշրջափակման հարցը։ 

«Այն երթուղին, որը կարող է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանին, քննարկվում է հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ 

Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ, պարզաբանումների համար պետք է դիմել Թեհրանին: Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հայտնի է՝ որոշումը պետք է փոխադարձ ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»,- ասել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում