Նորվեգիայում թաղման բյուրոները փակման եզրին են․ Covid-ի դեմ պայքարը փրկել է բազմաթիվ այլ հիվանդների
Նորվեգիայում կորոնավիրուսի պատճառով թաղման բյուրոները մնացել են առանց աշխատանքի և դիմել պետությանը՝ օգնություն ստանալու նպատակով։ Պատճառը մահացության թվի անկումն ու թաղման արարողություններ անցկացնելուց հրաժարվելն է։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Լենդերի ընտանիքը, որը 3 սերունդ է արդեն զբաղվում է թաղման բիզնեսով, նշում է, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցներն աշխատել են ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ վիրուսների դեմ․ «Հիվանդ և տարեց մարդկանց մի խումբ, որոնք նորմալ պայմաններում արդեն մահացած կլինեին, դեռ մեզ հետ են»։
Ընկերությունը հիմնականում մոտ 30 թաղման միջոցառում է իրականացրել մի ամսում, սակայն մարտին կարանտին հայտարարելուց հետո մի քանի շաբաթում դրանց թիվն իջել է 10-ից։
Պատճառը, սակայն, միայն հաճախորդների պակասը չէ, շատերը հրաժարվում են թաղման արարողություններ կազմակերպելուց՝ կապված վիրուսի տարածումը կանխելու, արարողության մասնակիցների թվի սահմանափակման և սոցիալական հեռավարություն պահելու անհնարինության հետ։
Հուլիսի 28-ի դրությամբ Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9132 դեպք, մահացել է 252, առողջացել՝ 8752 մարդ։
Կարծիքներ