ԱՀԿ-ն հայտնել է COVID-պատվաստումների ոլորտում ի հայտ եկած նոր խնդիրների մասին
Առողջապահության մի շարք նախարարություններ և պետական կարգավորիչ մարմիններ կասկածելի առաջարկներ են ստացել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի գնման և մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն անհանգստացած է աշխարհում պատաստանյութերի հսկայական չբավարարված պահանջարկից օգտվելու՝ հանցավոր խմբավորումների հնարավորոթյուններով»,-նշել է գլխավոր տնօրենը։
Գեբրեյեսուսը հայտնել է, որ կեղծ արտադրանքը վաճառվում է համացանցում, և որ կազմակերպությանը հայտնի են կոռուպցիայի և սրվակների կրկնակի օգտագործման դեպքեր։ Նա կոչ է արել համապատասխան մարմիններին ճիշտ ձևով ոչնչացնել սրվակները։
Կարծիքներ