Նշանավորելով Յուրի Երզնկյանի 100-ամյակը. տեղի է ունեցել նամականիշի մարում

Նշանավորելով Յուրի Երզնկյանի 100-ամյակը. տեղի է ունեցել նամականիշի մարում

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում նշանավորվել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակը. տեղի է ունեցել նամականիշի մարում՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Յուրի Երզնկյանի դուստր, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը՝ 15.000 տպաքանակով: Դիզայնի հեղինակը Ռեմ Սահակյանն է:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է Յուրի Երզնկյանը: Նամականիշի ձախ հատվածում պատկերված են դրվագներ «Առաջին սիրո երգը» հայկական գեղարվեստական ֆիլմից, որը նկարահանվել է 1958 թվականին: Նամականիշի ներքևի հատվածում արված է «Յուրի Երզնկյան, 1922-1996» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև դասախոսություն-քննարկում «Յուրի Երզնկյանը և գրականությունը» թեմայով. բանախոսներ՝ Անետա Երզնկյան, Դավիթ Մուրադյան, Տիգրան Գրիգորյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում