Լուկաշենկոն Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Լուկաշենկոն Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ինչպես տեղեկացնում է  «Բելտա» լրատվական գործակալությունը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։


«Կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ հրատապ հարցեր։

Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ Բելառուսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի անդամ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում