Ռուսական կողմը ժամը 10:00-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարում. կբացվեն մարդասիրական միջանցքներ
Ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայում։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբից:
Մարդասիրական միջանցքներ կբացվեն Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից:
«2022 թվականի մարտի 8-ի ժամը 10:00-ից (Մոսկվայի ժամանակով) Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է լռության ռեժիմ և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել՝ Կիևից և հարակից բնակավայրերից դեպի Ռուսաստանի Դաշնություն Բելառուսի Հանրապետության տարածքով մինչև Գոմել»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, մարդասիրական միջանցքներ կբացվեն Չեռնիգովից Բելառուսի տարածքով, Սումի քաղաքից երկու երթուղիներով Պոլտավա և Ռուսաստանի տարածք, Խարկովից դեպի Ռուսաստանի տարածք կամ Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկիվսկ։ Նաև Մարիուպոլից մարդասիրական միջանցք կբացվի երկու երթուղիներով դեպի Ռուսաստանի տարածք և Զապորոժիե։
Կարծիքներ