Իրանը վերսկսել Է հարվածներն Իրաքի հյուսիսի ահաբեկչական կառույցներին. IRNA

Իրանը վերսկսել Է հարվածներն Իրաքի հյուսիսի ահաբեկչական կառույցներին. IRNA

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) վերսկսել Է հրետանային եւ հրթիռային հարվածներն Իրաքի հյուսիսում այն կազմավորումների դիրքերին, որոնք Թեհրանը համարում Է ահաբեկչական: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է IRNA գոծակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 14-ին ԻՀՊԶ-ի ցամաքային զորքերն անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ հարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորումների կենտրոնակայանին արաբական հանրապետության հյուսիսում: Ավելի վաղ իրանական Shafaq News նորությունների պորտալը հաղորդել Է, որ Իրանի զինված ուժերը երեք անօդաչուների միջոցով հարվածել են «Քոմալա» կուսակցության (Իրանում ճանաչված Է ահաբեկչական) կենտրոնակայանին Սուլեյմանիայի նահանգում (մտնում Է Քրդական Ինքնավարության կազմի մեջ):

Միաժամանակ իրանցի զինվորականները երեք հրթիռ են արձակել Իսլամական Հանրապետությունում արգելված Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանի վրա Էրբիլի նահանգում: Ինքնավարության իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով Էրբիլում զոհվել Է առնվազն մեկ մարդ, եւս ութը՝ վիրավորվել:

Սեպտեմբերի 24-ին ԻՀՊԶ-ն սկսել Է հարվածներ հասցնել Իրաքում բազավորված կազմավորումներին: Ինչպես նշել Է IRNA գործակալությունը, գործողությունների առիթ են դարձել այդ ուժերի փորձերն ապակայունացնելու իրադրությունն Իսլամական Հանրապետությունում: Հոկտեմբերի 8-ին ԻՀՊԶ-ի ցամաքային ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել Է, որ կվերսկսի հարվածներն Իրաքյան Քրդստանում անջատականների ռազմակայաններին նրանց նոր արտագրոհների դեպքում, ինչպես նաեւ Բաղդադից պահանջել Է «վերջ դնել հակաիրանական խմբավորումների վայրագություններին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում