Երևանում մշտական ապրողները , բոլորնզ էլ Երևանցի են բնիկ լինեն, թե ոչ. Ռաֆայել Հովհաննիսյան
Երևանը կեղտոտող,գետնին դիմակ,ձեռնոց,շիշ,տուփ և այլ աղբ նետող,
խաղահրապարակի տեղը գարաժ կառուցող,կանաչ տարածք ոչնչացնող,ապօրինի շինթույլտվություն տվող և այլ անդաստիարակ,ճղճիմ և
անհայրենասեր #բնիկների #բնիկները պետք է պոկել և կպցնել նրանց ճակատներին!!!!
Պապերս,տատերս,ծնողներս,եղբայրս և ես ծնվել ու մեծացել ենք Երևանում։ Ծնողներիս պապերը և տատերը Կարս,Ալաշկերտ,Սուրմալու,Նախիջևան։
Իրենց #բնիկ համարող և դրա մասին բարձրաձայնող անհատներից,ոչ պակաս,եթե ոչ ավել բարոյական իրավունք ունեմ ինձ համարելու բնիկ Երևանցի։
ԵՒ մի երկու բան էլ ես ասեմ այս թեմայով:)
Հայաստանը մեր հայրենիքն է,մեր տունն է,մեր էությունն է,և ոչ մեկ չպիտի ամաչի իր ծննդավայրից և տեղափոխվելով այլ քաղաք չպիտի իրեն օտար զգա կամ եկվոր,բոլորս էլ հայ ենք,և անթույլատրելի Արցախցի,Լեննականցի,Լոռեցի,Կապանցի,
Երևանցի և այլ տարանջատումները։
Դա միայն խոսում է մարդկանց հայրենասիրության պակասի կամ բացակայության մասին,քաղքենիության և եսասիրության արատների մասին։
Երևանում մշտական ապրողները ,բոլորը Երևանցի են #բնիկ լինեն թե ոչ։
Բոլորս պարտավոր ենք հոգ տանել և սրտացավ վերաբերվենք մայրաքաղաք Երևանինին։Երևանցին դա հոգեվիճակ է։
Ով է հիմա կեղտոտում Երևանը դիմակ,ձեռնոց,սիգարետի տուփ,շիշ և այլ աղբ նետում գետնին,բնիկները թե եկվորները,թե անդիաստիարակ մշակույթ չունեցող ինչ,որ փնթի բնիկ?պարզ չի։
Թեկուզ պապերդ Երևանից են,բայց դու եթե անդաստիարակ ես ու կեղտոտում ես քաղաքը, խաղահրապարակի տեղը գարաժ ես սարքում,կանաչ տարածք ես ոչնւացնում ուրեմն էլ ինչ #բնիկ,դրանց բնիկը կարելիա պոկել ու կպցնել ճակատներին։
Ոչ մեկ հստակ կարող ասել չէ դրանք բնիկ են,թե այլ քաղաքներից,գյուղերից, սփյուռքից եկած մեր հայրենակիցները,և այդ պատճառով չի կարելի տարանջատել։
Այդ իսկ պատճառով անձամբ ինձ համար ով ուզում է լինի,եթե հանրության շահի հետ հաշվի է նստում,չի կեղտոտում,աղբ չի նետում գետնին,կանաչ տարածքը չի ոչնչացնում, խաղահրպարակի տեղը գարաժ չի սարքում,հենց նրանք են սիրում Երևանը և իսկական մշակույթ կրող Երևանցիներ են!
Կարծիքներ