Հատուկ հանձնարարություններով դեսպանը կարևորել է ԵԱՀԿ դերակատարությունը Բաքվի հետագա ագրեսիաների կանխման հարցում
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։
Ըստ աղբյուրի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ դերակատարությունը` հետագա ագրեսիաների կանխման և հակամարտությունների կարգավորման հարցերում։
Կարծիքներ