Վիլնյուսում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 27-29-ը պատվիրակություն է գործուղվելու Վիլնյուս, որը կմասնակցի Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքից։
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
Անահիտ Ավանեսյանի, Գևորգ Մանթաշյանի, Արթուր Մարտիրոսյանի, Ռուբեն Սարգսյանի, Ռաֆայել Գևորգյանի, Արա Մարգարյանի, Արմեն Մելքոնյանի, Լիլիթ Սարոյանի և Ահարոն Բարսեղյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Սամվել Խարազյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են «Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին»։
Կարծիքներ