Վեդիի դպրոցում վնասվածք ստացած 9-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
Սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ, Վեդիի դպրոցում վնասվածք ստացած 9-ամյա Էլեն Շ․-ն, հայտնում է Shamshyan.com-ը։
Սեպտեմբերի 23-ին Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհին դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորվել էր և ընկել կոմայի մեջ է։ Սեպտեմբերի 24-ին դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Shamshyan.com-ը հայտնել էր նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Dodge և UAZ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 3 անձինք, ըստ կայքի, երեխայի հարազատներն են։
Կարծիքներ