Պետությանը վերադարձվում է թալանածը
Պետությանը վերադարձվում է թալանածը,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Նախկին իշխանությունների կողմից 2009 թվականին վաճառված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը։ Ընդամենը 60մլն դրամով վաճառել էին հատուկ նշանակության հեկտարներով տարածք, շենք-շինություններ։
Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ «հայրենափրկիչ» նախկինների մասին։ Բանակը սարքել էին թալանի միջոց՝ կանսերվի կոկոշներով դիրքեր էին կահավորում, իսկ զորամասերը՝ վաճառում ու զուգահեռ քարոզում, որ կհասնեն Բաքու չայ խմելու։
ՀԳ․ Ու դեռ համարձակվում են մեղադրել ներկայիս կառավարությանը բանակը կազմաքանդելու համար»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ