Հրաձգություն Կոլորադոյում. սպանվել է 10 մարդ. հանցագործը բերման է ենթարկվել
Ժամեր առաջ Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում գտնվող սուպերմարկետում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով տասը մարդ է զոհվել: Զոհերի թիվը հաստատել է տեղի ոստիկանապետ Մարիս Հերոլդը: Նրա հայտարարությունը տեղադրված է «Թվիթերում»:
Մահացածների թվում է անվտանգության մեկ աշխատակից: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 6 զոհի մասին:
Ըստ Wall Street Journal-ի՝ ոստիկանությունը նաև հավելել է, որ անկանոն կրակոցների հեղինակ ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել: Նա նույնպես տուժել է փոխհրաձգության հետևանքով:
Իրավապահ մարմինների խոսնակ Քերի Յամագուչին հայտարարել էր, որ ոստիկանությունը միջադեպի հետ կապված այլ սպառնալիքներ հանրության համար չի տեսնում:
Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ դեպքի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Կարծիքներ