Սաակաշվիլիի համաներումը Վրաստանում կդառնա գերբևեռացման պատճառ. Զուրաբիշվիլի

Սաակաշվիլիի համաներումը Վրաստանում կդառնա գերբևեռացման պատճառ. Զուրաբիշվիլի

«Նման քայլն այսօր կդառնա սուպերբևեռացման առիթ»,-ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է վերանայել Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու որոշումը։

Նախագահի խոսքով՝ ինքը ոչինչ չի անի երկիրը բևեռացման մղելու համար։

«Այս դեպքում գլխավորը, և ես խորապես համոզված եմ դրանում, այն է, որ այսօր նման քայլը լինելու է գերբևեռացման պատճառ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ինձ համոզել այս հարցում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում