«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ 1/8 եզրափակչի պատասխան ևս երկու հանդիպում:

Մադրիդում «Ռեալ»-ը հյուրընկալելով «Ատալանտա»-ին առավելության հասավ 3:1 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Կարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը և Մարկո Ասենսիոն: «Ատալանտա»-ի միակ գոլը խփեց Լուիս Մուրիել: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց «Ռեալ»-ը:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունելով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին գերազանցեց 2:0 հաշվով, ինչպես առաջին խաղում էր: «Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Քևին դե Բրույնեն և Իլկայ Գյունդոգանը: «Մանչեսթեր Սիթի»-ն ՉԼ քառորդ եզրափակիչում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում