Լուծումն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նախօրեին ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու արցախյան հիմնախնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ տարածաշրջանում ուժերի վերադասավորման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված միջազգային կառույցը հետաքրքրված է պաշտպանել իր օրակարգը։
Ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երեւանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ պատրաստ են քննարկել իրենց անելիքները նպաստելու հակամարտության կարգավորմանը, որը գտնվում է ԵԱՀԿ տարածքում։ «Տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Աներկբայորեն տարածաշրջանային իրավիճակը Արցախի հարցի շուրջ փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարից հետո։ Մենք ողջունում ենք հրադադարը։ Դրա իրականացումը հիմք կհանդիսանա առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում»,- ասել է նա՝ շեշտելով, որ կան դեռեւս մի քանի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։ Կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանով անցնող կոմունիկացիոն, տրասնպորտային եւ գազաէներգետիկ ոլորտում ԵԱՀԿ-ի շահերի պաշտպանությանը։ Նկատենք, որ պատերազմից հետո գլխավոր դերակատարներ հանդես են գալիս Թուրքիան եւ Ռուսաստանը, հետեւաբար Արեւմուտքը քայլեր է ձեռնարկում վերականգնելու իր մասնակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ