«Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի. անհետ կորածներ կան
Մյանմայում «Յագի» թայֆունի հետևանքով ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի, 89 մարդ համարվում է անհետ կորած:
Քայա և Քայն նահանգները լրջորեն տուժել են թայֆունից, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, տներ և դպրոցներ։
Մյանմարի ռազմական առաջնորդ գեներալ Մին Աուն Հլաինգը այլ զինվորական պաշտոնյաների հետ այցելել է տուժած շրջաններ և վերահսկել փրկարարական, օգնության և վերականգնողական աշխատանքները:
«Յագի»-ն մոլեգնել է Վիետնամի հյուսիսում, Լաոսում, Թաիլանդում և Մյանմայում մոտ մեկ շաբաթ՝ առաջացնելով ջրհեղեղներ և սողանքներ:
ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մյանմարում աղետից տուժածների թիվը հասել է 887 հազարի։ Բացի այդ, ռազմական ղեկավարներն այս շաբաթ օգնություն են խնդրել օտար երկրներից և մարդասիրական կազմակերպություններից՝ աղետի հետևանքների դեմ պայքարի շրջանակներում։
Կարծիքներ