Նարեկսամսոնյանները և վազգենսաղաթելյանները շարքային փողոցայիններ են, որոնց պետք է մեկուսացնել հասարակությունից

Նարեկսամսոնյանները և վազգենսաղաթելյանները շարքային փողոցայիններ են, որոնց պետք է մեկուսացնել հասարակությունից

Հասարակական-քաղաքական գործիչ կամ ակտիվիստ իրենց ներկայացնող շատ ընդդիմադիրներ վաղուց հատել են մարդկային էթիկետի բոլոր սահմանները։ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը տեսախցիկների առաջ ամենավերջին հայհոյախոսություններով պիտակավորում են իշխանություններին, երկրի ղեկավարին։ Եւ սա կոչվում է խոսքի ազատությու՞ն։

Հայհոյանքները քաղաքական խոսույթ ներմուծել են հենց նարեկսամսոնյանների ու վազգենսաղաթելյանների նմանները։ Եւ դա արել են տարիներով, հանրությանը ժեխ, զոմբի անվանելով, հետո անցել են հրապարակային հայհոյանքների։ Իրենց ֆեյսբուքյան էջերում անպատիժ հայհոյանքներ գրելը այնքան է լկտիացրել, որ արդեն տեսախցիկների առաջ հաղորդում են նկարում և հպարտորեն հանրայնացնում իրենց փողոցային բառապաշարը։ Այս ամենով առաջին հերթին իրենք են ինքնաբացահայտվում։ Բացահայտվում է ընդդիմություն ներկայացող այս անհայրենիքների սնանկությունը քաղաքական դաշտում որևէ արժեքավոր խոսք ասելու հարցում, դրա համար անցել են բացահայտ հայհոյանքների։

Բարեբախտաբար այդ արատավոր երևույթը առաջին հերթին դատապարտվում է հենց սոցիալական ցանցերում, հանրության լայն շրջանակներ նրանց մարգինալացնում են։ Բայց քրեական պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի, հակառակ պարագայում հանրային հարթակներում այս երևույթները կապականեն ցանկացած իմաստալից խոսք ու քննարկում։ Հիմա արդեն հասկանալի է, թե նարեկսամոսնյանների ու վազգենսաղաթելյանի տերերը խորհրդարանում պայքարում էին պաշտոնատար անձանց հանդեպ հայհոյանքը քրեականացնելու օրինագծի դեմ։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում