Փարիզում նոր համաձայնություն է ձեռք բերվել «ՀԱՄԱՍ»-ի հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ
Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բանակցողները Փարիզում ընդհանուր հայտարարի են եկել «ՀԱՄԱՍ» շարժման հետ նոր գործարքի վերաբերյալ, որը վերաբերում է «ՀԱՄԱՍ»-ի մոտ պահվող գերիների ազատ արձակմանը:
Ինչպես հաղորդում է Aif.ru-ն, այս մասին հայտնում է «NBC»-ն:
Ակնկալվում է, որ նոր համաձայնագիրը կյանքի կկոչվի փուլերով։ Նախատեսվում է նախ ազատել ամերիկացի և իսրայելցի պատանդներին՝ սկսելով կանանցից և երեխաներից:
Իսրայելը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը ակնկալում են Գազայի հատվածում հրադադար հաստատել գերիների վերադարձից հետո։ Նախատեսվում է նաև կազմակերպել օգնության մատակարարում անկլավ և փոխանակում կազմակերպել պաղեստինցի գերիների մասնակցությամբ։
Նշվում է, որ համաձայնագրի նախագիծն արդեն փոխանցվել է «ՀԱՄԱՍ»-ին։
Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ը հայտարարել էր պատանդ պահվող կանանց ու երեխաների ազատ արձակման շուրջ բանակցելու պատրաստակամության մասին։
Կարծիքներ