Համագործակցության լուրջ հեռանկարներ կարող են ստեղծվել. Մխիթար Հայրապետյանն ընդունել է դեսպան Ջոն Գալագերին

Համագործակցության լուրջ հեռանկարներ կարող են ստեղծվել. Մխիթար Հայրապետյանն ընդունել է դեսպան Ջոն Գալագերին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, անդրադարձել ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նոր փաթեթի վերաբերյալ մեր պատկերացումներին:

«Կարևորել եմ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը՝ նշելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող աշխատուժի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայության մասին:

Դեսպանն իր խոսքում շեշտել է տեխնոլոգիական ոլորտի կարևոր դերը երկկողմ միջպետական և գործարար հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորության գերնպատակը տեխնոլոգիական գերհզոր ուժ դառնալն է, և դրան հասնելու համար իրենք ձգտում են ամուր կապեր հաստատել տեխնոլոգիական մասնագետներ ունեցող երկրների հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ՀՀ-ի և Միացյալ Թագավորության համագործակցության ներուժն առավելագույնս իրացնելու համատեքստում բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել կողմերի համար»,- ասված է գրառման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում