ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական մարտական դիրքից կրակոցներ են եղել բնակավայրին
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական մարտական դիրքից կրակոցներ են եղել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ:
Այս մասին ասվում էՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Արձանագրվել է հրադադարի խախտման դեպք:
Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական զինուժի դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ իրականացնում է նշված միջադեպի հետաքննությունը», - ասվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել և հայտնել, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։
Վնասվել են տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Կարծիքներ