Պետությունը վճռական է բարեփոխումներն իրականացնելու հարցում․ Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին

Պետությունը վճռական է բարեփոխումներն իրականացնելու հարցում․ Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին

Հայաստանում բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, պետությունը վճռական է այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում՝ որպես նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում բանակի մարտունակությունը, սպառազինություն։

Փաշինյանը չցանկացավ այս թեմային շատ մանրամասն անդրադառնալ, սակայն նշեց. «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում: Եվ մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում՝ պրոֆեսիոնալ բանակի, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա»:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ կառավարության ծրագրում արձանագրել են, որ ՀՀ-ն որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի: «ՀՀ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից: Սա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում