Ռուսաստանը և Իրանը դատապարտում են անընդունելի միակողմանի պատժամիջոցների պրակտիկան. Լավրով
Մոսկվան եւ Թեհրանը դատապարտում են միակողմանի անօրինական պատժամիջոցների պրակտիկան: Հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած բանակցությունների ադյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվ, անշուշտ, թե՛ մենք, թե՛ Իրանը դատապարտում ենք միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք սահմանվում են ի հեճուկս ՄԱԿ-ի Կանոնադրության եւ որոնք հակազդեցություն են պահանջում միջազգային հանրակցության բոլոր անկախ եւ ինքնուրույն անդամների կողմից»,- ասել Է Լավրովը:
ՌԴ-ն եւ Իրանը կշարունակեն ձգտել հասնելու Թեհրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ