Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 20 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 132 հազար 095-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 3163 նոր դեպք, որից 338-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված է ընդհանուր 6 մլն 224 հազար 196 կորոնավիրուսային դեպք: 1,313 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 60 մլն 350 հազար 685 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 53 մլն 195 հազար 312-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 12 մլն 885 հազար 978 քաղաքացի:
Կարծիքներ