Մոնղոլիայի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկուշաբթի օրը Մոնղոլիայի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Համի քաղաքից 256 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 137 հազար մարդ։
Ավերածությունների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ