«Ի Գործ»-ի սփյուռքահայ մասնագետները կկարողանան ներգրավվել նաև Արցախի պետական մարմինների աշխատանքներում

«Ի Գործ»-ի սփյուռքահայ մասնագետները կկարողանան ներգրավվել նաև Արցախի պետական մարմինների աշխատանքներում

Կառավարությունը լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման մեջ:

 

Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում, այլև Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում:

 

Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել նաև Արցախում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում