Այսօրվա դրությամբ Տավուշի մարզում պատվաստվել է 564 քաղաքացի
Տավուշի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca» և 380 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ է ստացել՝ հայտնում են մարզպետարանից:
Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից:
Այսօրվա դրությամբ պատվաստվել է 564 քաղաքացի, որից «AstraZeneca»-ով՝ 435, «Sputnik-V» -ով՝ 129 շահառու:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով:
Կարծիքներ