Կորոնավիրուսի և գրիպի դեմ պատվաստանյութերի համակցությունը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը․ Մուրաշկո

Կորոնավիրուսի և գրիպի դեմ պատվաստանյութերի համակցությունը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը․ Մուրաշկո

Sputnik V-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի և գրիպի դեմ պատվաստանյութի համադրությունը, երբ միաժամանակ է կիրառվում, կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը :

Նրա խոսքով՝ դա են վկայում երկու պատվաստանյութերի համակցման վերաբերյալ ուսումնասիրությունների առաջին արդյունքները։

Առողջապահության նախարարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այն քաղաքացիները, ովքեր չեն ստացել կորոնավիրուսի պատվաստանյութը, հետո կարող են երկար ժամանակ ունենալ առողջական խնդիրներ։ Մուրաշկոն պարզաբանել է, որ COVID-19-ից մահացածների 80-90%-ը 60 տարեկանից բարձր քաղաքացիներ են, մինչդեռ տարեցների շրջանում վարակի դեմ պատվաստվածների թիվը մնում է 50%-ից մի փոքր ավելի։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում