ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ քննարկվել են ծխախոտի արտադրության ոլորտում կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները

ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ քննարկվել են ծխախոտի արտադրության ոլորտում կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ:

2023 թվականին հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել ծխախոտի արտադրանքի ոլորտում, որի համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները:

Քննարկման շրջանակում ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնց մի մասին հանձնաժողովն արդեն իսկ անդրադարձ էր կատարել ուսումնասիրության շրջանակում: Մի շարք հարցեր առնչվում էին անբարեխղիճ մրցակցությանը, մասնավորապես էլեկտրոնային հարթակներով ծխախոտի հովանոցային գովազդի, զեղչերի իրականացման դեպքերին, ապրանքային նշանների շփոթության դեպքերի գնահատմանը և այլն: Այս առնչությամբ տեղում կազմակերպվել է հանդիպում հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուների հետ:

Արձանագրվել են նաև մասնակիցների կողմից բարձրացված այն խնդիրները, որոնց կարգավորումը հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս է, իրավասու լիազոր մարմիններին ներկայացնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում