Պենտագոնում պատմել են հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է ձայնի արագությունից 5 անգամ գերազանցող արագությամբ հրթիռը, հայտնել է Պենտագոնին առընթեր առաջադեմ մշակումների գործակալությունը (DARPA):
Northrop Grummann շարժիչով Raytheon կորպորացիայի կողմից ստեղծված հրթիռն արձակվել է ինքնաթիռից: Հրթիռի շարժիչն աշխատում է ածխաջրածնային վառելիքի և օդի խառնուրդով:
«Հրթիռի արագությունը ձայնի արագությունից 5 անգամ գեազանցել է», – հայտնել է Պենտագոնը:
Սա 2013 թվականից ի վեր ամերիկացի զինվորականների առաջին նման հաջող փորձարկումն է։
Ձայնի հինգ արագությունը կազմում է ժամում մոտ 6,2 հազար կիլոմետր թթվածնով հարուստ մթնոլորտում, ինչը լավագույնս հարմար է նման հրթիռներ արձակելու համար:
Կարծիքներ