ՌԴ սահմանապահները հեռացել են «Զվարթնոց» օդանավակայանից
Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն ավարտել են «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանի պահպանությունը:
Գործառույթը հանձնվել է հայկական կողմին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին և տեղեկացրել օդանավակայանից նրանց հանելու դիրքորոշման մասին։ Վարչապետի խոսքով՝ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի մեկը։
Ռուս սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրի համաձայն:
Կարծիքներ