Սևքար գյուղում սուբվենցիոն ծրագրով լուսավորվել է գյուղամիջյան փողոցի 2 կմ հատվածը
Համայնք-պետություն համագործակցության արդյունքում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Սևքար գյուղում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից:
Նշվում է, որ լուսավորության նորակառույց ցանցի երկարությունը 2 կմ է:
Կարծիքներ